Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Անցումային դրույթները

1. Մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելն անդամ պետություններում գրանցված դեղամիջոցները պետք է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխանեցվեն Միության պահանջներին և կանոններին՝ սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածում նշված՝ դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններով սահմանված ընթացակարգին համապատասխան։

Անդամ պետությունները թույլատրում են մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը տրված ժամկետային գրանցման հավաստագրեր ունեցող դեղամիջոցների գրանցման հաստատումը դրանց գործողության ժամկետը լրանալուց հետո՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

2. Մինչև Հանձնաժողովի՝ դեղամիջոցների շրջանառությունը կարգավորող որոշումներն ուժի մեջ մտնելը, կիրառվում են անդամ պետությունների համապատասխան նորմատիվ իրավական ակտերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։