Հոդված 15
Հոդված 15
Դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության տեղեկատվական համակարգը
Հանձնաժողովն ապահովում է դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) ստեղծումն ու գործունեությունը, նպատակ ունենալով տրամադրելու դեղամիջոցների շրջանառության ոլորտի՝ Միության շրջանակներում գործող պահանջների մասին տեղեկությունները, սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում նշված միասնական ռեեստրում և տվյալների բազաներում պարունակվող տեղեկությունները, ինչպես նաև դեղազգոնության տվյալներն ու այլ խմբերի տեղեկությունները, որոնք նախատեսված են տեղեկատվական համակարգի ստեղծման և գործունեության կանոններով։
Տեղեկատվական համակարգի ստեղծման ու գործունեության կանոնները հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ և դրանցով սահմանվում են դրա ստեղծման, գործունեության և զարգացման հիմունքները, ֆինանսավորման աղբյուրներն ու կարգը։
Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից կիրառվում են տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և դրանց ապահովման միջոցներ, որոնք իրենց կողմից մշակվում, արտադրվում կամ ձեռք են բերվում Հանձնաժողովի որոշումներին, անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ) Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերին համապատասխան։