Հոդված 14
Հոդված 14
Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցների միասնական ռեեստրը և դեղամիջոցների շրջանառության ոլորտում տեղեկատվական տվյալների բազաները
Անդամ պետությունների տարածքներում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղամիջոցների շրջանառության համար պայմաններ ապահովելու նպատակով Հանձնաժողովը ձևավորում և վարում է՝
Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստր (այսուհետ՝ միասնական ռեեստր)՝ դրանում ինտեգրացված՝ բժշկական կիրառության, փաթեթվածքների գրաֆիկական ձևավորման (դիզայնի) հրահանգների տեղեկատվական տվյալների բազաներով և որակի վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերով,
որակական պահանջներին չհամապատասխանող դեղամիջոցների, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում հայտնաբերված կեղծված և (կամ) նմանակված (կոնտրաֆակտ) դեղամիջոցների միասնական տեղեկատվական տվյալների բազա,
դեղամիջոցների նկատմամբ հայտնաբերված անցանկալի ռեակցիաների (ազդեցությունների) վերաբերյալ միասնական տեղեկատվական տվյալների բազա, որում հաղորդումներ են ներառվում դեղամիջոցների անարդյունավետության վերաբերյալ,
կասեցված, հետկանչված և բժշկական կիրառության համար արգելված դեղամիջոցների միասնական տեղեկատվական տվյալների բազա։
Անդամ պետությունների լիազորված մարմինները Հանձնաժողովի կողմից սահմանված՝ միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգին համապատասխան, Հանձնաժողով են ներկայացնում տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածում նշված ռեեստրի և տվյալների բազաների ձևավորման համար։