Հոդված 5
Հոդված 5
Անդամ պետությունների պետական դեղագրքերի ներդաշնակեցումը
1. Անդամ պետությունները միջոցներ են ձեռնարկում Միության դեղագրքային պահանջների սահմանման համար՝ անդամ պետությունների պետական դեղագրքերի դեղագրքային հոդվածների (ընդհանուր և մասնակի) հետևողական ներդաշնակեցման միջոցով։
2. Անդամ պետությունների պետական դեղագրքերի ներդաշնակեցումն իրականացվում է ազգային դեղագրքային պահանջների ներդաշնակեցման միջազգային փորձի օգտագործմամբ՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող հայեցակարգին համապատասխան։
3. Միության դեղագրքային կոմիտեի կողմից հավանություն ստացած դեղագրքային հոդվածները (ընդհանուր և մասնակի) միասին վերցրած կազմում են Միության դեղագիրքը, որը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։
4. Միության դեղագրքի մասնակի դեղագրքային հոդվածները, որոնցով սահմանվում են Միության շրջանակներում շրջանառության համար նախատեսված դեղամիջոցների որակին ներկայացվող պահանջները, մշակվում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված հայեցակարգին համապատասխան։
5. Միության դեղագրքային կոմիտեի գործունեության կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։
6. Միայն առանձին անդամ պետության տարածքում շրջանառության համար նախատեսված դեղամիջոցների գրանցման և որակի հսկողության նպատակներով կիրառվում են տվյալ անդամ պետության պետական դեղագրքի պահանջները։