Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Դեղագործական տեսչական ստուգումները

1. Դեղագործական տեսչական ստուգումներն անցկացվում են ինչպես անդամ պետություններից մեկի դեղագործական տեսչությունների կողմից, այնպես էլ անդամ պետությունների դեղագործական տեսչությունների հետ համատեղ՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կանոններին համապատասխան։ Տեսչական ստուգման արդյունքներով Հանձնաժողովի կողմից հաստատվող ձևով կազմվում է տեսչական ստուգման հաշվետվություն։

2. Անդամ պետությունների դեղագործական տեսչությունները գործունեություն են իրականացնում Հանձնաժողովի կողմից հաստատվող ընդհանուր պահանջներին համապատասխան։

3. Անդամ պետությունների դեղագործական տեսչությունները միմյանց հետ համագործակցում են փորձի փոխանակման, դեղամիջոցների որակի ապահովման համակարգի և դեղագործական տեսչությունների որակի համակարգի պահպանման ու կատարելագործման նպատակով, ապահովում են դեղագործական տեսուչների մասնակցությունը նրանց որակավորման բարձրացմանն ուղղված (այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող) միջոցառումներին։

4. Հանձնաժողովը, հաշվի առնելով անդամ պետությունների առաջարկությունները, վարում է Եվրասիական տնտեսական միության դեղագործական տեսուչների ռեեստր։ Նշված ռեեստրի ձևավորումը և վարումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։

5. Անդամ պետությունների դեղագործական տեսչությունների գործունեության ապահովումն իրականացվում է անդամ պետությունների կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։