Հոդված 12
Հոդված 12
Դեղազգոնություն
1. Անդամ պետություններն ապահովում են դեղազգոնության ազգային համակարգի արդյունավետ գործունեությունը՝ Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ հաստատվող պատշաճ դեղազգոնության գործելակերպին համապատասխան։
2. Անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ սահմանում են դրույթներ դեղամիջոցների գրանցման այն հավաստագրեր ունեցողների և դեղամիջոցների շրջանառության այլ սուբյեկտների պատասխանատվության վերաբերյալ, որոնց կողմից խախտվում են դեղազգոնության ոլորտում պարտադիր պահանջները։
3. Անդամ պետությունների լիազորված մարմիններն ապահովում են անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ գտնվող դեղամիջոցների գրանցման հավաստագրեր ունեցողների՝ պատշաճ դեղազգոնության գործելակերպին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան դեղազգոնության գծով իրենց պարտականությունների կատարման նկատմամբ հսկողությունը։
4. Դեղամիջոցների նկատմամբ հայտնաբերված անցանկալի ռեակցիաների (ազդեցությունների), անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ գտնվող դեղամիջոցների օգուտի և ռիսկի հարաբերակցության գնահատման փոփոխությունների և օգուտի նկատմամբ ռիսկի գերազանցման դեպքում ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումն անդամ պետությունների լիազոր մարմինների միջև իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։
5. Փորձագիտական կոմիտեն ուսումնասիրում է անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ գտնվող դեղամիջոցների օգուտի ու ռիսկի հարաբերակցության գնահատման հարցում անդամ պետությունների դիրքորոշումների միջև տարբերությունների դեպքերը։
6. Անդամ պետություններն իրականացնում են տեղեկությունների փոխանակում՝ ըստ դեղամիջոցի գրանցման հավաստագիր ունեցողի դեղազգոնության համակարգի տեսչական ստուգումների անցկացման արդյունքների՝ անդամ պետությունների օրենսդրությանը դրանց համապատասխանությունը որոշելու նպատակով։