Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Դեղամիջոցների շրջանառության կարգավորումը

1. Միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության կարգավորումն իրականացվում է սույն Համաձայնագրին, Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերին, Հանձնաժողովի որոշումներին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Հանձնաժողովի՝ դեղամիջոցների շրջանառությունը կարգավորող որոշումները մշակվում են միջազգային նորմերի հիման վրա։

2. Անդամ պետությունները Հանձնաժողով առաջարկություններ են ներկայացնում դեղամիջոցների շրջանառության ոլորտում Միության մարմինների ակտերի նախագծերի մշակման վերաբերյալ։

3. Միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության ոլորտում պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է հանձնարարականներ ընդունել օպտիմալ մոտեցումների սահմանման վերաբերյալ, որոնց իրագործումը հնարավորություն կտա ապահովելու այդպիսի պահանջների կատարումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։