Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորումը

1. Անդամ պետությունները, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածում նշված սկզբունքների համաձայն, ձևավորում են պատշաճ դեղագործական գործելակերպերի պահանջներին համապատասխանող դեղամիջոցների ընդհանուր շուկա։

2. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետությունները վարում են համակարգված քաղաքականություն հետևյալի միջոցով՝

ա) դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և միասնականացման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկում.

բ) դեղամիջոցների շրջանառության կարգավորման միասնական կանոնների և պահանջների ընդունում.

գ) անդամ պետությունների տարածքներում դեղամիջոցների անվտանգությանը, արդյունավետությանը և որակին ներկայացվող պարտադիր պահանջների ու դրանց կատարման միասնականության ապահովում.

դ) դեղամիջոցների որակի ապահովման համակարգի ստեղծման համար միասնական մոտեցումների ապահովում.

ե) դեղամիջոցների շրջանառության ոլորտում հսկողությանը (վերահսկողությանը) առնչվող անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում։

3. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով անդամ պետությունների կողմից սահմանվում են դեղամիջոցների շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնելու և (կամ) համակարգելու համար լիազորված պետական իշխանության մարմինները։

4. Դեղամիջոցների շրջանառության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված գործունեության համակարգումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից։

5. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինները խորհրդակցություններ են անցկացնում դեղամիջոցների շրջանառությունը կարգավորելու հարցերում անդամ պետությունների դիրքորոշումները համաձայնեցնելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։