Հոդված 8
Հոդված 8
Դեղամիջոցների իրացումը
1. Միության շրջանակներում դեղամիջոցների իրացումը թույլատրվում է՝ պայմանով, որ դրանք Հանձնաժողովի կողմից սահմանվող ընթացակարգին համապատասխան, գրանցում են անցել, և որ դրանց վերաբերյալ տեղեկություններն ընդգրկվել են Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրում։
2. Մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելն անդամ պետության լիազորված մարմնի կողմից գրանցված դեղամիջոցներն այդ անդամ պետության տարածքում իրացվում են մինչև անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված գրանցման հավաստագրերի գործողության ժամկետի ավարտը։
3. Սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան գրանցված և Միության շրջանակներում իրացվող դեղամիջոցները պետք է ունենան մակնշում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ դեղամիջոցների մակնշմանը ներկայացվող միասնական պահանջներին համապատասխան, և դրանց պետք է կցվի դեղամիջոցների բժշկական կիրառման հրահանգին ներկայացվող՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական պահանջներին համապատասխանող կիրառման հրահանգը։