Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Դեղամիջոցների արտադրությունը

1. Միության շրջանակներում դեղամիջոցների արտադրությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող պատշաճ արտադրական գործելակերպի կանոններին համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված դեղամիջոցների արտադրության թույլտվության (լիցենզիայի) հիման վրա։

2. Դեղամիջոցներն արտադրողի լիազորված անձը պետք է ատեստավորված լինի անդամ պետության լիազոր մարմնի կողմից՝ դեղամիջոցներ արտադրողների լիազորված անձանց ատեստավորման կարգին համապատասխան, որը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։ Դեղամիջոցներ արտադրողների ատեստավորված լիազորված անձինք ներառվում են Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցներ արտադրողների լիազորված անձանց ռեեստրում, որի ձևավորումն ու վարումը Հանձնաժողովի կողմից իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան։

3. Իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում դեղամիջոցներ արտադրողների լիազորված անձինք պատասխանատվություն են կրում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։