Գլուխ 16 · ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 108. Գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու կարգը
Հոդված 108. Գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու կարգը
1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:
2. Գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
3. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:
(108-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն)