Գլուխ 25 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 156. Դիմում տալը
Հոդված 156. Դիմում տալը
1. Վարչական պատասխանատվության ենթարկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատարանում վիճարկել վարչական իրավախախտման համար իր նկատմամբ տույժի միջոց կիրառելու մասին որոշումը:
2. Դիմումը, վարչական տույժ կիրառելու մասին որոշման պատճենը հանձնելու օրվանից տասն օրվա ընթացքում, գործերի ենթակայությանը համապատասխան տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան:
3. Դիմումում պետք է նշվեն, թե որ մարմնի կամ պաշտոնատար անձի կոնկրետ որ որոշումն է վիճարկվում, այն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը: Դիմումին կցվում է վիճարկվող որոշման պատճենը:
4. Դատարանը, ընդունելով դիմումը, անհապաղ որոշում է կայացնում վարչական տույժի ենթարկելու մասին որոշումը կասեցնելու մասին: