Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-05-ից մինչև 2006-08-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 231.3. Վճռաբեկ բողոքի պատասխանը և վճռաբեկ բողոքի լրացումը

գործել է մինչև 2006-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 231.3. Վճռաբեկ բողոքի պատասխանը և վճռաբեկ բողոքի լրացումը

1. Գործին մասնակցող անձը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

2. Պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը:

3. Վճռաբեկ բողոք բերած անձը, ստանալով բողոքի պատասխանը, իրավունք ունի պատասխանը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, լրացնելու վճռաբեկ բողոքը՝ ուղարկելով լրացումը վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

(231.3 հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։