Գլուխ 4 · ԲԱՑԱՐԿՆԵՐ
Հոդված 23. Փորձագետին և դատական նիստի քարտուղարին բացարկ հայտնելու հիմքերը
Հոդված 23. Փորձագետին և դատական նիստի քարտուղարին բացարկ հայտնելու հիմքերը
1. Սույն օրենսգրքի 21 հոդվածի 1-ին կետում նշված բացարկ հայտնելու հիմքերը տարածվում են նաև փորձագետի և դատական նիստի քարտուղարի վրա:
Բացի դրանից փորձագետին բացարկ հայտնելու հիմք են`
1) գործի քննության պահին կամ նախկինում նրա ծառայողական կամ այլ կախվածությունը գործին մասնակցող անձանցից կամ նրանց ներկայացուցիչներից.
2) նրա կատարած վերստուգումը (աուդիտը) կամ փորձաքննությունը, որի նյութերը հիմք կամ առիթ են ծառայել դատարան դիմելու համար:
2. Փորձագետի և դատական նիստի քարտուղարի մասնակցությունը տվյալ գործի նախորդ քննությանը` որպես համապատասխանաբար փորձագետ, դատական նիստի քարտուղար, հիմք չէ նրանց բացարկ հայտնելու համար: