Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 241.12. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 241.12. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Միջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով:
2. Վճռաբեկ դատարանը և տվյալ գործով վճիռ կամ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության մյուս դատարանները միջազգային դատարան դիմած անձին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին տրամադրում են տվյալ գործին առնչվող փաստաթղթերը, դրանց պատճենները:
(241.12 հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)