Հոդված 15. Քաղաքացիական գործերի ենթակայությունը
Հոդված 15. Քաղաքացիական գործերի ենթակայությունը
1. Քաղաքացիական բոլոր գործերը ենթակա են առաջին ատյանի դատարանի քննությանը, բացառությամբ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածին համապատասխան տնտեսական դատարանին ընդդատյա գործերի:
2. Քաղաքացիական գործեր քննող դատարանը մասնավորապես, քննում է`
1) Քաղաքացիական, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության իրավահարաբերություններից ծագող վեճերով գործերը, եթե կողմերից թեկուզ մեկը քաղաքացի է.
2) պետաիրավական, վարչաիրավական, հարկային և այլ իշխանական ենթակայության վրա հիմնված իրավահարաբերություններից ծագող գործերը, եթե մի կողմը քաղաքացի է.
3) ընտանեկան և աշխատանքային իրավահարաբերություններից ծագող վեճերով գործերը.
4) քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը խախտող պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերը.
5) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու ոչ առևտրային կազմակերպությունների միջև վեճերով, ինչպես նաև դրանց միջև վեճերով գործերը.
6) պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ գործերը.
7) սույն օրենսգրքի 23-26 և 28-36 գլուխներով նախատեսված գործերը:
(Վերնագիրը փոփ., 15-րդ հոդվածը խմբ. 18.02.04. ՀՕ-39-Ն)