Հոդված 103. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը
Հոդված 103. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը
Դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
1) նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության.
2) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա համաձայնությանը, և արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել.
4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
(103-րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-160-Ն, փոփ., խմբ. 25.12.06 ՀՕ-61-Ն)