Հոդված 221.4. ՏնՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 221.4. ՏնՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո:
2. Օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերվելու դեպքում վճիռը օրինական ուժի մեջ չի մտնում մինչև վճռաբեկ դատարանում բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծումը: Վճռաբեկ դատարանի կողմից օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը առանց ժամկետի սահմանման վերադարձնելու մասին որոշում կայացնելու դեպքում տնտեսական դատարանի վճիռն անմիջապես ուժի մեջ է մտնում, եթե տնտեսական դատարանում վճռի հրապարակման պահից անցել է 15 օր:
3. Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
(221.4. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214, խմբ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն)