Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-09-30-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 26 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԱԿՏԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ) ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 159. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու հիմքերը

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 159. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու հիմքերը

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու (այսուհետ` ակտն անվավեր ճանաչելու) համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը: Սույն գլխի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկվող սուբյեկտների վերաբերյալ կայացված ակտերի վրա:

(159-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-179-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։