Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 233. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը գործի քննությանը
Հոդված 233. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի նախապատրաստումը գործի քննությանը
1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի դատավորին ուսումնասիրել վճռաբեկ բողոքը, գործի նյութերը և զեկուցել վճռաբեկ դատարանի պալատի նիստում:
2. Վճռաբեկ դատարանի դատավորները ծանոթանում են վճռաբեկ բողոքին և գործի նյութերին:
(233-րդ հոդվածը խմբ. 07.07.06 ՀՕ-153-Ն)