Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-09-30-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 215. Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 215. Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում

Վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ վեճերը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնելու (հոդված 18), անպատշաճ կողմը փոխարինելու (հոդված 31), հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32 հոդվածի 1-ին կետ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց` գործի մեջ մտնելու (հոդվածներ 34 և 35), հակընդդեմ հայց հարուցելու (հոդված 96) մասին կանոնների:

(215-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։