Հոդված 222. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով
Հոդված 222. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով
1. Առաջին ատյանի դատարանների, տնտեսական դատարանի և վերաքննիչ, տնտեսական դատարանների` օրինական ուժի մեջ մտած և տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ չմտած վճիռները կարող են վերանայվել վճռաբեկության կարգով` սույն օրենսգրքի 223 հոդվածում նշված անձանց բողոքների հիման վրա:
2. Առաջին ատյանի, վերաքննիչ դատարանների և տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած և տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումները կարող են բողոքարկվել վճռաբեկության կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
3. Դատարանի որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են դատարանի վճիռների դեմ բերված բողոքների քննության համար նախատեսված կարգով:
(222-րդ հոդվածը լրաց. 13.06.00 ՀՕ-71, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-214, 07.07.06 ՀՕ-153-Ն)