Հոդված 26. Ինքնաբացարկի և բացարկի բավարարման հետևանքները
Հոդված 26. Ինքնաբացարկի և բացարկի բավարարման հետևանքները
1. Դատավորի կամ դատավորների հայտնած ինքնաբացարկը կամ նրանց հայտնած բացարկը բավարարվելու դեպքում գործը քննվում է նույն դատարանում, սակայն այլ կազմով:
2. Եթե ինքնաբացարկների կամ բացարկների բավարարման արդյունքում առաջին ատյանի տվյալ դատարանում գործի քննության համար անհնարին է կազմավորել դատարանի նոր կազմ, գործը հանձնվում է առաջին ատյանի այլ դատարանի քննությանը:
3. Եթե ինքնաբացարկների կամ բացարկների բավարարման հետևանքով տնտեսական դատարանում գործի քննության համար անհնարին է կազմավորել դատարանի նոր կազմ, ապա վճռաբեկ դատարանի նախագահը գործը հանձնում է առաջին ատյանի որևէ դատարանի քննությանը, իսկ եթե գործը քննվում է կոլեգիալ կարգով` քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի քննությանը:
(26-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)