Գլուխ 24 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 153. Դիմում տալը
Հոդված 153. Դիմում տալը
Քաղաքացին, կուսակցությունը (կուսակցությունների միավորումը)` գտնելով, որ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձանց կամ ընտրական հանձնաժողովի որոշմամբ, գործողությամբ (անգործությամբ) խախտվել է ընտրելու կամ ընտրվելու իր իրավունքը, կարող է դիմել քաղաքացիական գործեր քննող դատարան:
Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով քաղաքացիական գործեր քննող դատարան կարող են դիմել տեղական հանրաքվեն նախաձեռնող խումբը և տեղական ինքնակառավարման մարմինը: Որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփող պետական մարմինը:
(153-րդ հոդվածը լրաց. 06.02.02 ՀՕ-299)