Հոդված 160. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը
Հոդված 160. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը
1. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը, գործերի ենթակայությանը համապատասխան, տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան:
Դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշելը, սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է:
2. Դիմումը կարող է վերաբերել օրենքին հակասող ակտին կամ դրա որևէ մասի:
3. Դատարանին դիմում տալը չի կասեցնում վիճարկվող ակտի գործողությունը:
4. Դատարանը մերժում է դիմումի ընդունումը, եթե առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտի համապատասխանությունն օրենքին: Այս դեպքում պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտի համապատասխանությունն օրենքին կարող է այլ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից կրկին վիճարկվել միայն այն մասով, որը դատարանի ստուգման առարկա չի հանդիսացել:
5. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ վարչական վարույթի արդյունքում ընդունած օրենքին հակասող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումները դատարան են ներկայացվում դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:
(160-րդ հոդվածը լրաց. 08.12.05 ՀՕ-6-Ն)