Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-09-30-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 221. Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 221. Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները

1. Առաջին ատյանի դատարանի որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

2. Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են դատարանի վճիռների դեմ վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված կարգով:

3. Վերաքննիչ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի վերացնելու հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանների որոշումները:

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են միանձնյա` մեկ դատավորի կազմով:

(221-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-98-Ն)

Բ Ա Ժ Ի Ն Չ Ո Ր Ր Ո Ր Դ.1

ՎԱՐՈՒՅԹԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։