Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրի գործողության ոլորտը և նպատակը
1. Պայմանավորվող կողմերը, իրենց միջազգային պարտավորություններին և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կմատուցեն համատեղ ծառայություններ՝ ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու նպատակով:
2. Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն՝ խուսափելու համար մաքսային հսկողության կրկնակի գործողություններից՝ դյուրացնելու համար օրինական առևտուրը և տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև՝ ձեռնարկելու համար համատեղ միջոցներ արդյունավետ մաքսային հսկողության իրականացման և ապրանքները բաց թողնելու համար ծախսվող ժամանակի կրճատման ուղղությամբ: