Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Տեղեկատվության փոխանակման ձևը

1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրով տրամադրվող օգնությունը պետք է իրականացվի անմիջապես Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից:

2. Օգնության հարցումները, դրանց պատասխանները, կցված տեղեկատվությունը և փաստաթղթերը, եթե այդպիսիք կան, որպես կանոն՝ պետք է գրավոր փոխանցվեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին: Հրատապ դեպքերում հարցումները կարող են կատարվել հեռախոսով, բայց իրավասու մյուս մարմնի պահանջի դեպքում դրան պետք է հաջորդի գրավոր հարցումը:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տեղեկատվության և տվյալների փոխանակումը պետք է կատարի նախընտրաբար էլեկտրոնային եղանակով, որն ի վերջո հիմքեր կստեղծի «մեկ պատուհանի» համակարգի ներդրման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։