Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սահմանային անցակետերի միջև գործընթացները

կանոնակարգող սկզբունքները

1. Մուտքի երկրի Իրավասու մարմինները ելքի երկրում լրացված՝ տրանսպորտային միջոցներին և ապրանքներին վերաբերող հայտարարագրերի տվյալները պետք է ընդունեն որպես հիմք:

2. Հայտարարագրի տվյալների ճշտության ստուգմանն առնչվող մաքսային գործառնությունները հնարավորության դեպքում պետք է կատարվեն միայն մուտքի երկրում:

3. Ելքի երկրի սահմանային մաքսային մարմնին ներկայացված տրանսպորտային միջոցների և ապրանքների մասին ընդհանուր տեղեկատվությունը պետք է էլեկտրոնային եղանակով փոխանցվի մուտքի երկիր, որտեղ անհրաժեշտության դեպքում կստուգվի դրանց հավաստիությունը:

4. Ելքի երկիրը մաքսային զննման է ենթարկում միայն այն տրանսպորտային միջոցները և ապրանքները, որոնց վերաբերյալ կան օպերատիվ տեղեկատվություն կամ հիմնավոր կասկածներ: Այդ զննումը կատարվում է՝ չխախտելով այն ստուգումները, որոնք ենթակա են կատարման ելքի երկրի կողմից՝ միջազգային այն պայմանագրերից բխող պարտավորությունների շրջանակներում, որոնց Պայմանավորվող կողմերի պետությունները անդամակցում են:

5. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները հնարավորության դեպքում կխուսափեն նույնանման մաքսային գործառնությունների կրկնությունից:

6. Սույն Համաձայնագրի շրջանակի և նպատակների համար Պայմանավորվող կողմերը չեն կիրառում միակողմանի պաշտոնական ընթացակարգեր, որոնք անհամատեղելի են սույն Համաձայնագրում նշված դրույթներին:

7. Մուտքի երկիրը ելքի երկրում կատարված ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող ընթացակարգերը համարում է անավարտ հետևյալ դեպքերում.

ա) եթե բացակայում է հայտարարագիրը,

բ) եթե հայտարարագրում նշված է ոչ ամբողջական տեղեկատվություն,

գ) եթե տրանսպորտային միջոցի ֆիզիկական զննման արդյունքում բացահայտվում է ապրանքների հեռացման կամ փոխարինման փաստ, ինչպես, օրինակ, կեղծված կամ վնասված կապարակնիքները կամ վնասված ծածկերը կամ բեռնարկղի/տրանսպորտային միջոցի վնասված լինելու այլ նշաններ:

Վերը նշված երեք դեպքերում մուտքի երկիրն իրավունք ունի թույլատրելու այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մուտքը անհամապատասխանությունների վերացումից հետո կամ վերադարձնելու դրանք ելքի երկիր: Երկու դեպքում էլ մուտքի երկիրը պետք է այդ մասին տեղեկացնի ելքի երկրին:

8. Քանի դեռ առկա է համաճարակային և վարակիչ հիվանդությունների վտանգ, Պայմանավորվող կողմերը կիրառում են ախտահանման ընթացակարգեր բուսական բեռներ, կենդանի կենդանիներ, կենդանական և բուսական ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների նկատմամբ, սակայն այդ ընթացակարգերը չեն կիրառվում մարդկանց տեղափոխող, ինչպես նաև ցանկացած այլ տրանսպորտային միջոցի նկատմամբ:

9. Պայմանավորվող կողմերը պետք է տեղեկություն փոխանակեն երկկողմ առևտրի և իրենց պետության տարածքում տեղի ունեցած մաքսային իրավախախտումների վերաբերյալ:

10. Պարզ և արագ եղանակով մաքսային ձևակերպումներ կատարելու նպատակով, որը կարող է դիտվել որպես առևտրի դյուրացման ցուցանիշ, Պայմանավորվող երկու կողմերն էլ պետք է տեղեկություն փոխանակեն իրենց համապատասխան՝ Լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) ցուցակների վերաբերյալ:

11. Պայմանավորվող կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն իրենց մաքսային կարգավորումների և օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։