Հոդված 5
Հոդված 5
Մաքսային իրավախախտումների մասին տեղեկատվության փոխանակումը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմին պետք է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին անհապաղ ներկայացնի հետևյալ տեղեկատվությունը.
ա) ողջամիտ կասկածների մասին, որոնք կհիմնավորեն, որ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում կատարվել է կամ կկատարվի իրավախախտում,
բ) իրավախախտումների կատարման համար կիրառվող նոր մեթոդների և միջոցների մասին,
գ) կասկածելի ապրանքների մասին, որոնք կարող են մաքսային խարդախությունների առարկա դառնալ: