Հոդված 2
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի շրջանակներում.
ա) «Համաձայնագիր» նշանակում է` սույն Համաձայնագիրը, դրա անբաժանելի մասը կազմող փոփոխությունները ու դրա լրացուցիչ արձանագրությունները,
բ) «Իրավասու մարմիններ» նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի մաքսային ծառայություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, և Իրանի Իսլամական Հանրապետության համար` Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչություն (ԻԻՀՄՎ),
գ) «Համատեղ օգտագործում» նշանակում է` սահմանը հատելուն վերաբերող պաշտոնական ընթացակարգերի պարզեցում, ներդաշնակեցում և դրանց փոխադարձ ճանաչում,
դ) «Մաքսային հսկողություն» նշանակում է` ապրանքների զննում, հայտարարագրերում նշված տվյալների և գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթերի առկայության և հավաստիության ստուգում, տրանսպորտային միջոցների զննում, ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող կամ նրանց վրա գտնվող ուղեբեռի և այլ ապրանքների զննում և մաքսային մարմինների կողմից կատարվող այլ նմանատիպ միջոցառումների իրականացում՝ նպատակ ունենալով ապահովելու Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային օրենսդրության և մաքսային տարածքներով տեղափոխվող ապրանքների մուտքը, ելքը, տարանցիկ փոխադրումը, տեղափոխումը և վերջնական օգտագործումը, ինչպես նաև ազատ շրջանառության մեջ չգտնվող ապրանքների առկայությունը կարգավորող այլ կանոնների պատշաճ կիրառումը,
ե) «Տեղեկատվություն» նշանակում է` ապրանքներին, տրանսպորտային միջոցներին կամ ուղևորներին վերաբերող տեղեկատվություն: