Հոդված 4
Հոդված 4
Համագործակցությունը և փոխադարձ օգնությունը
1. Արձանագրությունները, որոնց նախապատրաստումն ու ստորագրումը նախատեսված են սույն Համաձայնագրով, և այլ փաստաթղթեր, որոնք կարող են կնքվել՝ հետագա պահանջներից ելնելով, պետք է համապատասխանեն սույն Համաձայնագրի դրույթներին և համարվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մաս:
Արձանագրություններ, որոնք պետք է կնքվեն Պայմանավորվող կողմերի միջև.
ա) ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումների վերաբերող էլեկտրոնային տվյալների փոխանակման վերաբերյալ,
բ) ապրանքների, տրանսպորտային միջոցների և ուղևորների փոխադրման նկատմամբ կիրառվող ընթացակարգերի և մաքսային անցակետերում աշխատանքային ժամերի համաձայնեցման մասին,
գ) սույն Համաձայնագրի իրականացումն ապահովելու նպատակով սահմանային համատեղ դարպասի հիմնադրման և շահագործման պայմանների մասին:
2. Սույն Համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով Պայմանավորվող կողմերը պետք է.
ա) տրամադրեն անձնակազմ ապրանքների տեղափոխման և ուղևորների մեկնման նկատմամբ կիրառելի հսկողության մեթոդների մասին ուսուցման և տեղեկատվության փոխանակման նպատակով՝ Պայմանավորվող կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն,
բ) կազմակերպեն համատեղ խորհրդակցություններ, վերապատրաստման դասընթացներ և հետազոտական փոխայցելություններ՝ փորձառության, գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման նպատակով,
գ) միմյանց տրամադրեն այն ապրանքների ցանկերը, որոնց ներմուծումը, արատահանումը կամ տարանցումն արգելված կամ սահմանափակված է: