Հոդված 9
Հոդված 9
Համատեղ կոմիտե
1. Սույն Համաձայնագրի դրույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Պայմանավորվող կողմերը կստեղծեն Համատեղ կոմիտե՝ իրավասու մարմինների հովանու ներքո և փոխադարձ համակարգմամբ:
2. Համատեղ կոմիտեն պետք է հանդիպի տարին առնվազն մեկ անգամ կամ, անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պահանջով:
3. Համատեղ կոմիտեն որոշումները կայացնում է միաձայն:
4. Համատեղ կոմիտեն կարող է որոշել ստեղծել ենթակոմիտեներ և աշխատանքային խմբեր, եթե համարի, որ դրանք անհրաժեշտ են իր առջև դրված խնդիրների լուծմանն աջակցելու համար: