Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Ուժի մեջ մտնելը և դադարեցումը

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկացնում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:

2. Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 10 տարվա ընթացքում և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն ժամանակահատվածով, եթե Պայմանավորվող կողմերից մեկը ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել մինչև սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամանակահատվածը լրանալը՝ Պայմանավորվող կողմերից մեկի կողմից սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին դադարեցման օրվանից առնվազն մեկ տարի առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով:

Սույն Համաձայնագիրը կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, համապատասխանաբար՝ ________ թվականի __ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարընթերցումների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2017 թ. նոյեմբերի 14-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։