Հոդված 6
Հոդված 6
Մաքսային տեղեկատվության փոխանակումը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի հարցման հիման վրա մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը պետք է տրամադրի հետևյալ տեղեկատվությունը.
ա) մի Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին տրամադրված պաշտոնական կնիքների, դրոշմների կամ ցանկացած մաքսային փաստաթղթի արժանահավատության մասին,
բ) ելքի երկրից մուտքի երկիր արտահանված ապրանքների՝ մուտքի երկիր օրինական ներմուծման կամ այդ ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգերի կիրառման մասին,
գ) ելքի երկրից մուտքի երկիր ներմուծված ապրանքների՝ ելքի երկրից օրինական արտահանման կամ այդ ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգերի կիրառման մասին,
դ) Պայմանավորվող կողմ յուրաքանչյուր պետության մաքսային կարգավորումների և օրենսդրության խախտման դեպքում Պայմանավորվող մյուս կողմի մոտ պահվող բոլոր փաստաթղթերի ու տեղեկատվության՝ ներառյալ այն մաքսային փաստաթղթերի, տեղեկատվության և փաստաթղթերի մասին, որոնք Պայմանավորվող մյուս կողմը կարող է ստանալ երրորդ երկրներից,
ե) Այդ ճանապարհով փոխանցված բնօրինակ փաստաթղթերը պետք է անհապաղ վերադարձվեն այդ բնօրինակ փաստաթղթերը տրամադրած Պայմանավորվող կողմի պահանջի դեպքում: