Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Վարչական օգնություն հայցելը

1. Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի հարցումով մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը պետք է տրամադրի հայցվող փաստաթղթերը և ընթացող հետաքննությանն առնչվող տեղեկատվությունը, ինչպես նաև տեղեկատվություն ապրանքների, տրանսպորտային միջոցների և ուղևորների՝ իրենց պետությունների համապատասխան տարածք մուտքի և ելքի մասին:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն կատարված վարչական օգնության հայցումը կարող է մերժվել հայցվող իրավասու մարմնի կողմից` ելնելով ինքնիշխանության, անվտանգության և հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտությունից:

3. Սույն Համաձայնագրով սահմանված վարչական օգնության շրջանակներում տրամադրված տեղեկատվությունը և փաստաթղթերը պետք է օգտագործվեն բացառապես մաքսային իրավախախտումները կանխելու, քննելու և հետապնդելու նպատակով` չխախտելով Պայմանավորվող կողմ պետությունների և երրորդ անձանց իրավունքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։