Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Եթե դատավորներն ու նրանց ընտանիքի անդամները Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չեն, ապա արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվում են «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով դիվանագիտական գործակալի և համապատասխանաբար դիվանագիտական գործակալի ընտանիքի անդամների համար նախատեսված ծավալով, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

Այդպիսի անձեռնմխելիությունները չեն տարածվում հետևյալ դեպքերի վրա՝

գույքային հայցեր, որոնք վերաբերում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող մասնավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույքին.

ժառանգությանը վերաբերող հայցեր, որոնց նկատմամբ դատավորը կամ նրա ընտանիքի անդամը հանդես է գալիս կտակակատարի, ժառանգվող գույքի խնամակալի, ժառանգի կամ շահառուի դերում՝ որպես մասնավոր անձ, այլ ոչ թե Դատարանի անունից.

հայցեր՝ կապված մասնագիտական կամ առևտրային այնպիսի գործունեության հետ, որը դուրս է Միության մասին պայմանագրով նախատեսված լիազորությունների սահմաններից։

Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող դատավորները ենթակա չեն քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության որպես դատավորներ իրենց կողմից ասվածի կամ գրվածի և իրենց կողմից կատարված բոլոր գործողությունների համար։

Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող դատավորի ընտանիքի անդամները, ինչպես նաև դատավորի ընտանիքի՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող և (կամ) դրա տարածքում մշտապես բնակվող անդամները չեն օգտվում սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված առավելություններից և անձեռնմխելիություններից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերը կորոշեն, որ նման առավելություններն ու անձեռնմխելիություններն անհրաժեշտ են Դատարանի կողմից իր գործառույթներն անկախ և անարգել իրականացնելու համար։ Ընդ որում, Բելառուսի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատավորի ընտանիքի անդամների, ինչպես նաև դատավորի ընտանիքի՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող և (կամ) դրա տարածքում մշտապես բնակվող անդամների վրա չի կարող տարածվել հյուրընկալող պետության քաղաքացիական իրավազորությունից անձեռնմխելիությունը՝ ընտանիքի այդպիսի անդամին պատկանող կամ նրա կողմից կառավարվող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված վնասի փոխհատուցման հայցերի մասով։

Այն դեպքերում, երբ դատավորների ընտանիքի անդամներն աշխատանքային գործունեություն են իրականացնում Բելառուսի Հանրապետությունում՝ բացառությամբ ընտանիքների՝ պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներ հանդիսացող անդամների, հյուրընկալող պետության քաղաքացիական և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավազորությունից անձեռնմխելիությունը չի տարածվում ընտանիքների անդամների կողմից նման աշխատանքային գործունեություն իրականացնելու հետ կապված գործողությունների կամ անգործության վրա: Աշխատանքային գործունեությունը նշված անձանց կողմից իրականացվում է հյուրնկալող պետության՝ աշխատանքի և սոցիալական ապահովագրության օրենսդրությանը համապատասխան։

Դատավորների ընտանիքների՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ և պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներ չհանդիսացող անդամների վրա տարածվում են Բելառուսի Հանրապետության օրենսդրությունը, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերն ու ակտերը՝ կապված հարկերի, վճարների (տուրքերի) և մաքսային վճարների գանձման հետ։

Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող, սակայն պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներ հանդիսացող՝ դատավորների ընտանիքների անդամների վրա նաև տարածվում են սույն համաձայնագրի 15-րդ և 16-րդ հոդվածների համապատասխան ծավալով սահմանված արտոնություններն ու անձեռնմխելիությունները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։