Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող աշխատակիցները ենթակա չեն Բելառուսի Հանրապետության դատական կամ վարչական մարմինների իրավազորությանն այն գործողությունների մասով, որոնք իրականացվում են նրանց կողմից ծառայողական պարտականությունների անմիջական կատարման ընթացքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվում են՝

ա) աշխատակցին պատկանող կամ նրա կողմից կառավարվող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված վնասի փոխհատուցման հայցեր.

բ) աշխատակցի գործողությունների հետևանքով առաջացած մահվան կամ մարմնական վնասվածքի հետ կապված հայցեր։

Այն աշխատակիցները, ովքեր Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չեն և (կամ) մշտապես չեն բնակվում դրա տարածքում, ազատվում են Բելառուսի Հանրապետություն մուտք գործելու և այդ պետությունից դուրս գալու հետ կապված սահմանափակումներից, որպես օտարերկրացիներ գրանցվելուց և Բելառուսի Հանրապետությունում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալուց։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։