Հոդված 7
Հոդված 7
Դատարանը, դրա գույքը, այդ թվում՝ որպես Դատարանի ծառայողական շինություններ օգտագործվող շենքերը կամ շենքերի հատվածները (ներառյալ՝ տվյալ շենքը կամ շենքի հատվածն սպասարկող հողատարածքը), տնտեսավարող սուբյեկտներից Դատարան դիմելու համար գանձվող դրամական միջոցները՝ տուրքի, Դատարանի բանկային հաշիվների վրա դրամական միջոցների պահպանման տոկոսների, ինչպես նաև արտասահմանյան արժույթի վերագնահատման ժամանակ առաջացող արժութային տարբերությունների տեսքով, ազատվում են Բելառուսի Հանրապետության տարածքում գանձվող բոլոր հարկերից, վճարներից, տուրքերից և բյուջե կատարվող այլ պարտադիր վճարումներից՝ բացառությամբ սպասարկման (ծառայությունների) որոշակի տեսակների դիմաց կատարվող վճարների։
Այն դեպքերում, երբ Դատարանը Բելառուսի Հանրապետության տարածքում պաշտոնական նպատակներով ձեռք է բերում ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ), ինչպես նաև Բելառուսի Հանրապետության տարածքում գույք է վարձակալում, գնման, վարձակալման ժամանակ վճարված ավելացված արժեքի հարկը ենթակա է վերադարձման՝ Բելառուսի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների և միջկառավարական ձևավորումների ներկայացուցչությունների և մարմինների համար սահմանված կարգով։
Դատարանի կողմից պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները և այլ գույք Բելառուսի Հանրապետությունում ազատվում են մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքերից, հարկերից և վճարներից։