Հոդված 2
Հոդված 2
Ստատուտի համաձայն՝ Դատարանն օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից և մասնավորապես, իրավունք ունի՝
կնքելու պայմանագրեր.
ունենալու առանձնացված գույք.
ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ.
բացելու և վարելու բանկային հաշիվներ ցանկացած արժույթով.
ունենալու կնիք և սահմանված նմուշի ձևաթղթեր.
առանց որևէ սահմանափակման և պայմանի փոխարկելու իր հաշիվներին առկա ցանկացած արժույթ և բելառուսական ռուբլի՝ ցանկացած այլ արժույթի.
փոխանցելու իր դրամական միջոցները Բելառուսի Հանրապետության սահմաններում կամ Բելառուսի Հանրապետությունից այլ պետություններ և հակառակը.
պաշտպանելու իր շահերը դատարանում։
Սույն հոդվածով նախատեսված իրավունքներն իրականացվում են Դատարանի կողմից՝ հաշվի առնելով Միության մասին պայմանագրի և սույն համաձայնագրի դրույթները։