Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Պաշտոնատար անձինք՝

ա) ենթակա չեն քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության՝ որպես պաշտոնատար անձ իրենց կողմից ասվածի կամ գրվածի և իրենց կողմից կատարված բոլոր գործողությունների համար.

բ) ազատվում են Դատարանի կողմից վճարվող աշխատավարձի և այլ վարձատրությունների հարկումից.

գ) ազատվում են պետական ծառայության պարտականություններից.

դ) ազատվում են Բելառուսի Հանրապետություն մուտք գործելու և այդ պետությունից դուրս գալու հետ կապված սահմանափակումներից, որպես օտարերկրացիներ գրանցվելուց և Բելառուսի Հանրապետությունում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալուց.

ե) օգտվում են հայրենադարձության նույն արտոնություններից, որոնցից միջազգային ճգնաժամերի ժամանակ օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչները։

Պաշտոնատար անձանց վրա, եթե նրանք Բելառուսի Հանրապետության քաղաքացի են և (կամ) մշտապես բնակվում են դրա տարածքում, չի տարածվում սույն հոդվածի առաջին պարբերության «բ», «գ», «դ» և «ե» կետերի գործողությունը։

Պաշտոնատար անձանց հետ բնակվող ընտանիքի անդամները, եթե ընտանիքների այդ անդամները Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չեն և (կամ) մշտապես չեն բնակվում այդ պետության տարածքում՝

ա) ազատվում են պետական ծառայության պարտականություններից.

բ) ազատվում են Բելառուսի Հանրապետություն մուտք գործելու և այդ պետությունից դուրս գալու հետ կապված սահմանափակումներից, որպես օտարերկրացիներ գրանցվելուց և Բելառուսի Հանրապետությունում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալուց.

գ) օգտվում են հայրենադարձության նույն արտոնություններից, որոնցից միջազգային ճգնաժամերի ժամանակ օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։