Հոդված 5
Հոդված 5
Դատարանի գույքը և ակտիվներն անձեռնմխելի են վարչական կամ դատական ցանկացած ձևի միջամտությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Դատարանն ինքն է հրաժարվում անձեռնմխելիությունից։
Դատարանի շինությունները, դրա արխիվներն ու փաստաթղթերը, այդ թվում՝ ծառայողական նամակագրությունը, ինչպես նաև Դատարանին պատկանող կամ Դատարանի կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա իր գործառույթների իրականացման նպատակով Դատարանի օգտագործման տակ գտնվող ավտոտրանսպորտային միջոցները, անկախ իրենց գտնվելու վայրից, ենթակա չեն խուզարկության, ռեկվիզիցիայի, բռնագրավման կամ որևէ այլ ձևով միջամտության։
Իշխանության համապատասխան մարմինների ներկայացուցիչները Դատարանի շինություններ կարող են մուտք գործել միայն Դատարանի նախագահի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ և նրանց կողմից հավանություն ստացած պայմաններով՝ բացառությամբ հրդեհի դեպքերի կամ պաշտպանության անհապաղ միջոցներ պահանջող այլ հանգամանքների։
Դատարանի շինություններում իշխանության համապատասխան մարմինների որոշմամբ ցանկացած այլ գործողություն, բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերությունում նշված գործողությունների, կարող է կատարվել միայն Դատարանի նախագահի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ։
Դատարանի շինությունները չեն կարող որպես ապաստան ծառայել Միության ցանկացած անդամ պետության օրենքներով հետապնդվող կամ Միության ցանկացած անդամ պետությանը կամ Միության անդամ չհանդիսացող պետությանը հանձնման ենթակա անձանց համար։
Դատարանի շինությունների, գույքի և արխիվների անձեռնմխելիությունն իրավունք չի տալիս դրանք օգտագործելու Դատարանի գործառույթներին կամ խնդիրներին չհամապատասխանող կամ Միության անդամ պետությունների ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվտանգությանը, շահերին վնաս հասցնող նպատակներով։
Բելառուսի Հանրապետությունը պատշաճ միջոցներ է ձեռնարկում Դատարանի շինությունները ցանկացած ներխուժումից կամ վնաս հասցնելուց պաշտպանելու համար։