Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների սոցիալական ապահովությունը (սոցիալական ապահովագրությունը), բացի կենսաթոշակային ապահովագրությունից, և սոցիալական ապահովագրության նպաստների ապահովումն իրականացվում են Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ նույն պայմաններով և նույն կարգով, որոնք կիրառվում են Բելառուսի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։

Դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների օգտին կատարված վճարներից սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) ապահովագրավճարների վճարումը, բացի կենսաթոշակային ապահովագրությունից, կատարվում է Միության բյուջեի միջոցների հաշվին՝ Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) նպաստների վճարման ծախսերը կրում է Բելառուսի Հանրապետությունը՝ առանց Միության այլ անդամ պետությունների հետ փոխադարձ հաշվարկներ կատարելու։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։