Հոդված 22
Հոդված 22
Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող և այդտեղ մշտապես չբնակվող դատավորների և նրանց ընտանիքների անդամների համար Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ձևակերպվում են դիվանագիտական քարտեր, իսկ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող և (կամ) այդտեղ մշտապես չբնակվող պաշտոնատար անձանց, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար՝ հավատարմագրման քարտեր։
Դիվանագիտական և հավատարմագրման քարտերը հաստատում են նշված անձանց ինքնությունն ու կարգավիճակը, ինչպես նաև նրանց՝ համապատասխան արտոնություններ և անձեռնմխելիություններ ունենալը։
Դատավորները, պաշտոնատար անձինք և աշխատակիցները Բելառուսի Հանրապետության տարածքում օգտագործում են ծառայողական վկայականներ, որոնք հաստատում են Դատարանում տվյալ անձանց կողմից զբաղեցրած պաշտոնը։
IV. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ