Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Բելառուսի Հանրապետությունը ճանաչում է դատավարության մասնակիցների հետևյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունները՝

ա) Բելառուսի Հանրապետություն մուտքի վիզայի անհապաղ ստացում,

բ) անձեռնմխելիություն Բելառուսի Հանրապետության քրեական, քաղաքացիական, վարչական իրավազորությունից, Բելառուսի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածում կալանքից և ձերբակալումից՝ Դատարանի կողմից գործի քննության վարույթին մասնակցելու հետ կապված ամբողջ ասվածի և գրվածի առնչությամբ կամ մինչև Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու պահը կատարած արարքի համար (Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար՝ մինչև դատական քննություն սկսելը կատարած արարքի համար)։

Դատարանը կարող է զրկել տվյալ անձեռնմխելիություններից։

Արտոնություններն ու անձեռնմխելիությունները տրամադրվում են դատավարության՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող մասնակիցներին Բելառուսի Հանրապետության տարածքում՝ Բելառուսի Հանրապետություն մուտք գործելու պահից, և մինչև Բելառուսի Հանրապետությունից ողջամիտ ժամկետներում դուրս գալու պահը՝ Դատարանի կողմից գործի քննության ավարտից հետո։

Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին անձեռնմխելիություն է տրամադրվում Բելառուսի Հանրապետության քրեական, քաղաքացիական, վարչական իրավազորությունից՝ Դատարանի կողմից գործի քննության վարույթին մասնակցելու հետ կապված ամբողջ ասվածի և գրվածի առնչությամբ։ Սույն հոդվածի առաջին պարբերության «բ» կետով նախատեսված այլ անձեռնմխելիություններ Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվում են դատական քննության սկզբի օրվանից մինչև գործի քննության արդյունքներով Դատարանի վճռի կայացման օրվան հաջորդող օրը։ Սույն համաձայնագրի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունն ստանալիս Բելառուսի Հանրապետությունն իրավունք ունի հրաժարվելու Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին սույն հոդվածի առաջին պարբերության «բ» կետով սահմանված այլ անձեռնմխելիություններ տրամադրելուց, ինչի մասին Դատարանին տեղեկացնում է դիվանագիտական ուղիներով։

Սույն հոդվածով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունները դատավարության մասնակիցներին տրամադրվում են ոչ թե անձնական շահի համար, այլ իրենց կողմից իրենց դատավարական իրավունքներն ու պարտականությունները կատարելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։