Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հյուրընկալող պետությունը երաշխավորում է իշխանության համապատասխան մարմինների կողմից Դատարանի՝ արդարադատություն իրականացնելուն ուղղված գործունեությանը չմիջամտելը։

Բելառուսի Հանրապետությունը չի խոչընդոտում Դատարանի կողմից իրեն վերապահված գործառույթների կատարման շրջանակներում միջազգային համագործակցության իրականացումը։

Իշխանության համապատասխան մարմինների ներկայացուցիչները Դատարանին, դատավորներին, պաշտոնատար անձանց և աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին վերաբերվում են պատշաճ հարգանքով և միջոցներ են ձեռնարկում նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ ցանկացած ոտնձգություն կանխելու համար։

Իշխանության համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու համար՝ Դատարանի, դատավորի, պաշտոնատար անձի, աշխատակցի կամ նրանց ընտանիքների անդամների կողմից համապատասխան դիմումի առկայության դեպքում։

Դատարանի գույքի և Դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների բնակելի շինությունների պաշտպանությունն իրականացվում է իշխանության համապատասխան մարմնի կողմից՝ պայմանագրային հիմունքներով։

Դատարանի՝ պաշտոնական նպատակներով օգտագործվող շինությունների և դատավորների բնակության համար օգտագործվող շինությունների պաշտպանության հետ կապված ծախսերը կատարվում են Միության բյուջեի միջոցների հաշվին։

II. ԴԱՏԱՐԱՆԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։