Հոդված 8
Հոդված 8
Բելառուսի Հանրապետության տարածքում Դատարանն իր կապի պաշտոնական միջոցների նկատմամբ ունի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը Բելառուսի Հանրապետությունում տրամադրվում է ցանկացած այլ միջազգային կազմակերպության կամ դիվանագիտական ներկայացուցչության։
Դատարանի արխիվները, նամակագրությունը և կապի պաշտոնական միջոցները ենթակա չեն ստուգման, փոփոխման, գաղտնընթերցման, գաղտնալսման և վերահսկողության այլ ձևերի։
Դատարանը գաղտնագրեր օգտագործելու, ինչպես նաև սուրհանդակի կամ ֆելդեգերական կապի միջոցով նամակներ ուղարկելու և ստանալու իրավունք ունի։
Դատարանը կարող է իշխանության համապատասխան մարմինների համաձայնությամբ ռադիոհաղորդիչ տեղադրել և շահագործել։