Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտում

1. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտման բացահայտված փաստի մասին անհապաղ տեղեկացվում է այն Կողմի իրավասու մարմինը, որը փոխանցել է գաղտնի տեղեկատվությունը:

2. Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման փաստի վերաբերյալ անցկացվում է քննություն, որպես կանոն, այն Կողմի կողմից, որտեղ բացահայտվել է չարտոնված տարածման փաստը: Արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին ծանուցվում է այն Կողմի իրավասու մարմինը, որը փոխանցել է գաղտնի տեղեկատվությունը:

3. Գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածման փաստի առիթով Կողմերի իրավասու կամ լիազոր մարմինները օգնություն են ցուցաբերում քննություն իրականացնելիս` անհրաժեշտության դեպքում ուղարկելով իրենց ներկայացուցիչներին:

4. Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածմամբ հասցված վնասի չափը և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշվում է Կողմերի լիազոր մարմինների համաձայնությամբ՝ անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինների ներգրավմամբ:

5. Այն անձը, որը թույլ է տվել գաղտնի տեղեկության չարտոնված տարածում, պատասխանատվություն է կրում այն պետության ազգային օրենսդրության համապատասխան, որի քաղաքացին է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։