Հոդված 6
Հոդված 6
Գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցները
1. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ Կողմերը.
առանց փոխանցող Կողմի գրավոր թույլտվության՝ չեն փոխում ստացված գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը և դրանց կրիչների գաղտնիության դրոշմագիրը,
օգտագործում են Կողմի կողմից ստացված գաղտնի տեղեկատվությունը բացառապես դրանք փոխանցելիս նախատեսված նպատակներով և պայմաններով,
չեն փոխանցում գաղտնի տեղեկատվությունը՝ առանց այն փոխանցող Կողմի նախօրոք տված գրավոր համաձայնության,
տրամադրում են մատչելիություն գաղտնի տեղեկատվությանը այն ծավալով, որն անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունեցող անձանց՝ գաղտնի պաշտոնեական (գործառնական) պարտականություններն իրականացնելու համար:
2. Համագործակցության ընթացքում ձևավորված տեղեկատվության գաղտնիության աստիճանը որոշվում կամ փոփոխվում է Կողմերի լիազոր կամ իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ:
3. Համագործակցության ընթացքում ձևավորված գաղտնի տեղեկատվության գաղտնազերծումը կատարվում է Կողմերի լիազոր կամ իրավասու մարմինների համաձայնությամբ:
4. Ստացված գաղտնի տեղեկատվության պատճենահանումը կամ կրկնօրինակումը ԱՊՀ մարմիններում իրականացվում է փոխանցող Կողմի լիազոր մարմնի համաձայնությամբ և ստանում է փաստաթղթային ձևակերպում:
Գաղտնի տեղեկատվության պատճենահանման կամ կրկնօրինակման դեպքում գաղտնի տեղեկատվության կրիչի վրա դրվում է գաղտնիության դրոշմագիր` բնօրինակի գաղտնիության դրոշմագրին համապատասխան:
Գաղտնի տեղեկատվության կրիչների պատճենահանման կամ կրկնօրինակման արդյունքում ստացված քանակի վերաբերյալ տեղեկությունն ուղարկվում է գաղտնի տեղեկատվությունը փոխանցած Կողմի լիազոր մարմնին:
5. Գաղտնի տեղեկատվության կրիչների ոչնչացումը հաստատվում է փաստաթղթերով, իսկ ոչնչացման բուն գործընթացը պետք է ապահովի դրա վերարտադրման և վերականգման անհնարինությունը: Գաղտնի տեղեկատվության կրիչների ոչնչացման մասին գրավոր ծանուցվում է դա փոխանցած Կողմի լիազոր մարմինը:
Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են սահմանել գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ միջոցներ: