Հոդված 7
Հոդված 7
Գաղտնի տեղեկատվության փոխանցումը
1. Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գաղտնի տեղեկատվության փոխանցումը ԱՊՀ մարմիններին իրականացվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան՝ ելնելով սեփական շահերից:
2. ԱՊՀ մարմիններում գաղտնի տեղեկատվությունը փոխանցվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչներին նշված անձանց կողմից համապատասխան գաղտնիության աստիճանի՝ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու իրենց լիազորությունները հաստատելուց հետո կամ ուղարկվում է Կողմերի լիազոր կամ իրավասու մարմիններին ուղարկող Կողմի որոշած ծավալով:
3. Գաղտնի տեղեկատվության փոխանցումը կատարվում է դիվանագիտական ուղիներով՝ սուրհանդակային ծառայության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցված այլ եղանակով:
Զգալի ծավալի գաղտնի տեղեկատվության կրիչների փոխանցման համար յուրաքանչյուր առանձին դեպքում Կողմերի լիազոր մարմինները իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ պայմանավորվում են տեղափոխման եղանակի, երթուղու և ուղեկցման ձևի մասին: